Բաժիններ՝

Այսօր Ցանցային ադմինիստրատորների միջազգային օրն է

Հուլիս ամսվա վերջին ուրբաթ օրը նշվում է՝ որպես Ցանցային ադմինիստրատորների միջազգային օր: Այս տոնն առաջին անգամ նշվել է 1999թ. հուլիսի 28-ին: Տոնը ստեղծել է ամերիկացի ցանցային ադմինիստրատոր Թեդ Կեկադոսը, ով շուրջ 20 տարի աշխատելով որպես ցանցային ադմինիստրատոր՝ առաջարկել է նշել այս տոնը:

Նա վստահ էր, որ տարին գոնե մեկ անգամ համակարգչից օգտվողները պետք է տեխնիկական անխափան աշխատանքի համար շնորհակալ լինեն մասնագետներին, քանի որ նրանց մասին տարվա մեջ հիշում են միայն տեխնիկական խափանումների  ժամանակ ու անընդհատ մեղադրում են նրանց: Ուստի լավ առիթ է՝ նրանց նաև երբեմն շնորհակալ լինելու համար:

Տոնն այնուհետև լայն տարածում է ստացել ամբողջ աշխարհում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031