Բաժիններ՝

Samsung Galaxy S4 պայթել է և հրկիզել է տունը

«Հոնկոնգի բնակիչ պարոն Դուն Samsung Galaxy S4-ով խաղում էր Love Machine, երբ հանկարծակի սմարթֆոնը պայթել է»: Այս մասին գրում է mobiset.ru-ն:

Պայթունից հետո Դունը սմարթֆոնը նետել է բազմոցին, ինչի հետևանքով այն սկսել է այրվել և կրակը տարածվել է ամբողջ տնով մեկ՝ հասնելով նույնիսկ բակում կայանած ավտոմեքենային: Կրակը մարելու համար հրշեջներից մոտ կես ժամ է պահանջվել, իսկ այդ այդ ընթացքում տան գույքի մեծ մասն արդեն ոչնչացվել էր:

Նման դեպքերը հիմնականում կապված են լինում կեղծ մարտկոցների և լիցքավորիչների հետ: Սակայն սմարթֆոնի սեփականատիրոջ խոսքով, Samsung Galaxy S4-ում տեղադրված է եղել օրիգինալ մարտկոց և ինքը մշտապես օգտագործել է Samsung ընկերությանը պատկանող լիցքավորիչ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031