Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայում գառները կօգնեն բարելավել Wi-Fi-ի ծածկույթի որակը

The Daily Mail-ի փոխանցմամբ՝ բրիտանացի ստեղծագործ հետազոտողը որոշել է տնային կենդանիների ներգրավմամբ հասնել Մեծ Բրիտանիայում անլար ինտերնետի որակի բարելավմանը: Լանքասթերի համալսարանի ծրագրավորող-գիտնականը շահել է 267.000 դոլարի դրամաշնորհ՝ Ուելսում մշակելու համար այսպես կոչված «խելացի» նախագծեր (Internet of things):

Նման նախագծերից մեկը դառնալու է Մեծ Բրիտանիայի տարածքում և առաջին հերթին երկրի հեռավոր ագրարային շրջաններում Wi-Fi-ի ծածկույթի որակի բարելավումը: Գիտնականը մտադիր է այդ նպատակով անլար ինտերնետի կետերն ուղիղ իմաստով կապել արածող գառների թվային վզկապին:

Թվային վզկապներն արդեն իսկ զանգվածաբար օգտագործվում են Մեծ Բրիտանիայում՝ տնային կենդանիների տեղաշարժերին հետևելու համար: Հետագայում պլանավորված է Wi-FI-ի ծածկույթի որակի բարձրացման գործընթացում ներառել տնային այլ կենդանիների:

Եվրոպական վիճակագրական տվյալներով՝ եվրոպացիների 1/5 մասը երբևէ չի օգտվել համացանցից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս