Բաժիններ՝

Samsung Galaxy S5-ը վաճառվում է ավելի վատ, քան կանխատեսվում էր. WSJ

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ Samsung ընկերության Galaxy S5 առաջնային սմարթֆոնը վաճառվում է ավելի վատ, քան ակնկալում էին ընկերությունում:

Այս տարվա առաջին երեք եռամսյակների ընթացքում վաճառվել է մոտ 12 միլիոն սմարթֆոն, ինչը 4 միլիոնով ավելի պակաս է՝ համեմատած նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածում Galaxy S4-ի վաճառքի ցուցանիշի հետ, ինչպես նաև 40 տոկոսով ավելի պակաս է, քան կանխատեսվում է:

Վաճառքի տեմպերը 50 տոկոսով նվազել են Չինաստանում: Միակ խոշոր շուկան, ուր աճել են վաճառքի տեմպերը, ԱՄՆ-ն է, որը հանդիսանում է Samsung ընկերության խոշորագույն շուկա: Ներկայումս ընկերությունում քննարկում են գովազդի վրա կատարվող ծախսերի մեծացման հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս