Բաժիններ՝

Apple-ը 450 միլիոն դոլար փոխհատուցում պետք է վճարի օգտատերերին ու փաստաբաններին

RBC-ի փոխանցմամբ` Մանհեթթենի դատարանն ամերիկյան Apple կորպորացիային պարտավորեցրել է 450 միլիոն դոլար փոխհատուցում վճարել` էլեկտրոնային գրքերի գների բարձրացնելու շուրջ հրատարակիչների հետ դավի մեջ մտնելու համար:

Դատարանի որոշման համաձայն` Apple-ը պետք է 400 միլիոն դոլար վճարի 23 միլիոն օգտատերերի, որոնք տուժել են ընկերության ապօրինի գործողություններից: Մնացյալ 50 միլիոն դոլարը պետք է վճարվի փաստաբաններին:

2013 թվականի հուլիսին ԱՄՆ-ի Դաշնային դատարանը Apple-ին մեղավոր է ճանաչել հակամոնոպոլ օրենսդրության խախտման համար: Apple-ը մեղադրվում է նրանում, որ 2009 թվականին դավադրության մեջ է մտել ԱՄՆ-ի խոշորագույն հինգ հրատարակիչների հետ` Hachette Book Group, Harper Collins Publishers, Penguin Group, Simon&Schuster և Macmillan:

Այն ժամանակ Apple-ը պատրաստվում էր շուկա դուրս բերել iPad պլանշետային համակարգիչը, որն օժտված է էլեկտրոնային գրքեր ընթերցելու գործառույթով և դրա հետ կապված` էլեկտրոնային գրքերի գների հստակեցման շուրջ դավի մեջ է մտել հրատարակիչների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս