Բաժիններ՝

15 անվճար ծրագիր iPhone-ի համար, որոնք պետք կգան յուրաքանչյուրին

adme.ru կայքը կազմել է այն անվճար ծրագրերը iPhone-ի համար, որոնք պետք կգան յուրաքանչյուրին:

Pocket1. Pocket: Այս ծրագիրը հնարավորություն է տալիս ընթերցանության ընթացքում ընտրել և պահպանել հոդվածներ, նկարներ և տեսանյութեր՝ հետագայում դիտելու համար:

 

2-feedly2. Feedly: Ձեր գնահատականների արդյունքում այն առանձնացնում է նորությունների շարքը՝ սկսելով ամենագլխավորից:

Կարդացեք նաև

 

bla3. BlaBlaCar: Այն միավորում է այն վարորդներին, ովքեր ազատ տեղ ունեն ավտոմեքենայում ուղևորներին փոխադրելու համար:

 

shazam4. Shazam: Եթե ձեզ դուր է գալիս որևէ երգ, և դուք չգիտեք նրա կամ այն կատարողի անունը, ապա կարող եք միացնել այս ծրագիրը, հեռախոսը մոտեցնել ձայնի աղբյուրին և ծրագրի միջոցով իմանալ երգը կատարողի և երգի անունը:

 

ipone5. «Գտնել iPhone-ը»: Ձեր հեռախոսը կորցնելու դեպքում այս ծրագիրը կօգնի iOS-ով աշխատող այլ միջոցների շնորհիվ գտնել և պաշտպանել ձեր տվյալները:

 

 

size6. Instasize: Ինչպես հայտնի է, Instagram-ը հրապարակում է միայն 1×1 չափերով լուսանկարներ, այսինքն՝ միշտ կտրում է լուսանկարները: Այս ծրագիրը հնարավորություն է տալիս արագ լուսանկարել և ներբեռնել 4×3 և 16×9 չափերով լուսանկարներ:

 

ibools7. iBooks: Այս ծրագրի միջոցով կարող եք ներբեռնել և կարդալ նաև անվճար գրքեր:

 

 

dov8. Անվճար փաստաթղթեր: Ծրագիրը հնարավորություն է տալիս բացել և ստեղծել Word, Excel ֆայլեր:

 

 

snap9. Snapseed: Այս ծրագրի միջոցով կարող եք փոփոխել ձեր լուսանկարները:

 

 

wikitude10. Wikitude: տեսախցիկը որևէ օբյեկտին մոտեցնելիս դրա մասին լրացուցիչ ինֆորմացիա է հայտնվում:

 

 

brewster11. Brewster-ը միացնում է  Facebook-ի, Twitter-ի, LinkedIn-ի, Gmail-ի, Foursquare-ի և Instagram-ի տվյալները՝ ստեղծելով կոնտակտների բազա, որը պարունակում է հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեները և այլ տվյալներ:

 

camera12. Camera Awesome: Այս ծրագիրը հնարավորություն կտա ավելի լավ լուսանկարներ ստանալ:

 

 

run13. RunKeeper ծրագիրը հաշվում է, թե որքան տարածություն եք դուք անցնում քայլելով կամ վազելով: Այն չափում է նաև արագությունը, հեռավորությունը, ծախսված ժամանակը, կորցրած կալորիաները և այլ չափանիշեր:

 

coin14. CoinKeeper ծրագիրը հնարավորություն կտա հսկողության տակ պահել ֆինանսական միջոցները:

 

 

magisto15. Magisto ծրագրի միջոցով կարելի է տեսանյութեր մոնտաժել:

 

 

Թարգմանությունը՝ 168.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս