Apple-ը և Polaroid-ը համատեղ տպիչ շարժական սարք՝ Printeroid են ստեղծել (լուսանկարներ)
Printeroid-ը ունիվերսալ սարք է, որը միանգամից մի քանի կարևոր գործողություններ է կատարում: Իտալացի դիզայներներ Պիերպաոլո Լացցարինիի և Ջամպաոլո Սկապիլյատիի հեղինակած, շատերի կողմից վաղուց մոռացված Polaroid-ը միանում է iPhone-ին կամ iPad-ին և շատ բարձր որակով տպագրում տեքստային հաղորդագրությունները, նամակները, փաստաթղթերը, լուսանկարները:
PMS ներդիրի (Printeroid Message Service) շնորհհիվ հարմարանքը թույլ է տալիս հաղորդագրություններով փոխանակվել և միմյանց ուղարկել, ավտոմատացված տպագրության ուղղել տեքստեր, նկարներ, լուսանկարներ, կոլաժներ, ամեն ինչ: Քարթրիջի մեջ տեղադրվող թուղթը 5-10 մետր է, որը կարող է բավականացնել նույնիսկ ամենօրյա տպագրության պարագայում: