Բաժիններ՝

Համակարգչային մկնիկի 7 գաղտնի ֆունկցիա

Համակարգչային մկնիկի մի քանի ֆունկցիա, որոնք քչերին են հայտնի:

1. Բոլորս գիտենք, որ տեքստի որոշակի հատված ընդգծելու համար անհրաժեշտ է սեղմել մկնիկի ձախ կոճակը և նշել մեզ անհրաժեշտ մասը: Սակայն այս ձևն այնքան էլ հարմար չէ երկար տեքստեր նշելու համար: Կարելի է սեղմել մկնիկն այն հատվածի վրա, որը ցանկանում եք ընդգծել, այնուհետև սեղմել ևս մեկ անգամ այն հատվածում, որտեղ ավարտվում է: Այդ ընթացքում անհրաժեշտ է սեղմել նաև shift կոճակը:

2. Վեբ բրաուզերում հաջորդ կամ նախորդ էջերին անցում կատարելու համար կարող եք պարզապես սեղմել shift կոճակը և մկնիկի միջնամասում սքրոլը շարժել առաջ կամ հետ:

3. Էկրանին երևացող ցանկացած բանի մասշտաբը կարող եք փոխել՝ սեղմելով սքրոլը և Ctrl կոճակը:

Կարդացեք նաև

4. Բոլորը գիտեն, որ բառն ընդգծելու համար անհրաժեշտ է պարզապես դրա վրա երկու անգամ սեղմել մկնիկը: Եթե մկնիկը սեղմեք երեք անգամ, ապա կարող եք միանգամից ընդգծել ողջ պարբերությունը:

5. Windows-ում ֆայլերը տեղափոխելու համար մենք նախ վերցնում ենք այն, ապա տեղափոխում անհրաժեշտ վայր: Նույն բանը կարելի է անել՝ սեղմելով մկնիկի աջ կոճակը:

6. Եթե աշխատում եք երկար տեքստի հետ, որտեղ ձեզ անհրաժեշտ է առանձնացնել միայն ձեզ հետաքրքրող ֆրագմենտները, ապա կարող եք սեղմել Ctrl կոճակը և առանձնացնել անհրաժեշտ բառերը, նախադասությունները, պարբերությունները:

7. Եթե ցանկանում եք հղումը բացել նոր էջում, ապա դրա վրա սեղմելիս՝ սեղմեք նաև Ctrl կոճակը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս