Բաժիններ՝

Ավանդական հեռուստատեսությունը կվերանա մինչև 2030 թվականը. Ռիդ Գասթինգս

The Hollywood Reporter պորտալին տված հարցազրույցի ժամանակ Netflix օնլայն վիդեոսերվիսի ղեկավար Ռիդ Գասթինգսը հայտարարել է, որ հեռուստատեսային հեռարձակման ավանդական ձևաչափն ամբողջովին կվերանա առաջիկա 16 տարվա ընթացքում:

Նրա խոսքերով` վճարովի թվային ծառայությունները, որոնք իրենց բաժանորդների պահանջի համաձայն` կմատուցեն ֆիլմեր, սերիալներ ու հեռուստահաղորդումներ, գծային TV-ին կհաղթեն մինչև 2030 թվականը. «Ավանդական հեռուստատեսությունը նման է ձիուն: Ձին լավն էր, քանի դեռ մենք չստացանք ավտոմեքենա»:

Netflix-ի ղեկավարն ավելի վաղ նույնպես կանխատեսել էր, թե ինչ արագությամբ կհնանա գծային հեռարձակումը: Netflix ծառայությունը ներկայումս ունի ավելի քան 54 միլիոն բաժանորդ: 2014 թվականի սեպտեմբերին ընկերությունն իր սպասարկման տարածքների ցուցակում հավելել է ևս 6 եվրոպական երկրի: Ռուսաստանում այն դեռ հասանելի չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս