Բաժիններ՝

«Երբ միջազգային տեղեկատվական կրիմինալն արդեն ներթափանցել է Հայաստան, մենք չենք հասցնում գիտակցել այդ փոփոխությունները»

Հայաստանում դեռևս ստեղծված չեն կիբեռհանցագործությունների մասին հանրությանը պատշաճ իրազեկելու մեխանիզմներ: Ըստ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի՝ ցավոք, դեռևս հստակ չէ, թե Հայաստանում որ մարմինը պետք հանրությանը իրազեկի կիբեռհանցագործությունների, դրանց վտանգների ու դիմակայելու մասին: Բայց մենք պետք է կարողանանք գտնել արդյունավետ մեխանիզմ հանրությանն այս վտանգի մասին իրազեկելու համար:

Նրա խոսքով՝ Հայաստանը կիբեռհանցագործության առումով արդեն իսկ թիրախ է ոչ միայն հարևան երկրների՝ Թուրքիայի և Ադրբեջանի համար: «Երկար տարիներ Հայաստանը լուրջ շուկա չի եղել միջազգային կիբեռհանցավոր խմբերի համար, քանի որ այստեղ օգտատերերի թիվն է փոքր: Երկար տարիներ մենք փաստացի այս առումով որպես վտանգ ընկալել ենք Ադրբեջանին ու ինչ-որ առումով Թուրքիային: Բայց այս ուղղություններում վտանգները շատ յուրահատուկ են և լուրջ: Ինձ թվում է, որ այս պատկերացումները ճիշտ չեն փոխանցվում մեր հանրությանը, և այսօր երբ միջազգային տեղեկատվական կրիմինալն արդեն ներթափանցել է Հայաստան, մենք չենք հասցնում գիտակցել այդ փոփոխությունները»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:

Նրա գնահատմամբ՝ լուրջ խնդիր է նաև այն, որ Հայաստանում չի ձևավորվել մշակույթ լուրջ միջադեպերի մասին իրազեկման առումով: «Քանի որ կոնկրետ դեպքերում պատշաճ իրազեկումը կարող է հետագայում կանխել նման վտանգավոր դեպքերը»,- ասաց Մարտիրոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս