Բաժիններ՝

ԱՄՆ-ում ստեղծված ռոբոտը կարող է վայրԷջքի հարթակ կառուցել Լուսնի կամ Մարսի վրա

ԱՄՆ-ի Հավայիի նահանգի փորձարանում առաջին փորձարկումներն է անցել այն ռոբոտի նախատիպը, որը կարող Է վայրԷջքի հարթակ կառուցել Լուսնի կամ Մարսի վրա: Ինչպես տեղեկացնում է Space.com պորտալը, Helelani ռոբոտը կարողացել է հարթակ հավաքել ոչ մեծ սալիկներից: Սկզբում սարքը մաքրել Է 9,3 քառակու սի մետր մակերեսով տեղամասը, իսկ հետո, օգտագործելով հեռակառավարման մանիպուլյատոր, շարել է 100 սալիկ, որոնցից յուրաքանչյուրը հուսալիորեն ամրացել է կողքինների հետ: Ռոբոտի կառավարումն իրականացվել է Ֆլորիդայի նահանգի Քենեդիի անվան Տիեզերական թռիչքների կենտրոնից:

Հաջորդ փուլի ընթացքում հարթակը, որը կարող է օգտագործվել սարքերի ուղղաձիգ վերթիռի եւ վայրէջքի համար, կփորձարկվի հրթիռի ջահաբոցի նկատմամբ կայունության առումով:

Ծրագրի նպատակը, որն ստացել է «Առանձին բլոկներով շինարարություն՝ շարժական սարքի օգտագործմամբ» անվանումը, այն է, որ ուսումնասիրվի Լուսնի եւ Մարսի վրա ենթակառուցվածքի ստեղծման հնարավորություններն այն նյութերի օգտագործմամբ, որոնք այնտեղ կան մակերեւույթին:

«Այդ շինարարական նախագիծն հիրավի եզակի է,- լրագրողներին հայտարարել է Հավայան կղզիներում գտնվող Խաղաղօվկիանոսյան միջազգային տիեզերական հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն Ռոբ Քեսլոն:-Բետոնի փոխարեն մենք կկարողանանք օգտագործել այն նյութը, որը կա Լուսնի կամ Մարսի վրա, եւ որը շատ է հիշեցնում բազալտը, որը մենք օգտագործել ենք գիտափորձի ընթացքում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս