Բաժիններ՝

Մարտի 23-ին տեղի կունենա Լուսնի կիսաստվերային խավարում

Մարտի 23-ին, տեղի կունենա Լուսնի կիսաստվերային խավարում, որն այս տարվա առաջին Լուսնի խավարումն է: Լուսնի խավարումը տեղի է ունենում, երբ Լուսինը` իրուղեծրով շարժվելով Երկրի շուրջ, հայտնվում է Արեգակի նկատմամբ Երկրի հակադիր կողմում, և Երկրի ստվերը ծածկում է Լուսինը:

Այս անգամ խավարումը տեսանելի կլինի Ասիայից, Ավստրալիաից, Խաղաղ օվկիանոսից և արևմտյան Ամերիկայից: Հայաստանից այս անգամ խավարումը տեսանելի չի լինի: Լուսնի կիսաստվերային խավարման ժամանակ Լուսնի պայծառությունը կխամրի և այն կփոխի իր գույնը: Խավարումը կսկսվի Գրինվիչի ժամանակով ժամը 09:39:31-ին, կտևի շուրջ 4 ժամ և կավարտվի 13:54:53 -ին: Առավելագույն փուլը կդիտվի 11:47:14-ին:

Լուսնի հաջորդ կիսաստվերային խավարում տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 16-ին և տեցանելի կլինի Հայաստանից:

Հայկական աստղագիտական ընկերություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս