
Հաքերային գրոհից հետո Ադելի անձնական լուսանկարները հայտնվել են համացանցում

Անհայտ անձինք՝ կոտրելով էլեկտրոնային փոստը, գողացել են բրիտանացի երգչուհի Ադելի անձնական լուսանկարները եւ տեղադրել համացանցում: Այս մասին հաղորդում է The Guardian-ը: Նրանց ձեռքում է հայտնվել, մասնավորապես, երգչուհու հղիության ժամանակ արված լուսանկարները, ինչպես նաեւ նրա երեք տարեկան որդու՝ Անջելոյի լուսանկարները:
Բացի այդ, հաքերները հափշտակել են Ադելի մանկական եւ դեռահաս տարիքի լուսանկարները, որոնք նա երբեք չի հրապարակել: Լուսանկարներից մեկում նա Սանտա Կլաուսի հագուստով է:
Երգչուհին, որը խիստ գաղտնի է պահում իր անձնական կյանքը, սաստիկ զայրացել ու վշտացել է տեղի ունեցածից, նշում է հրատարակությունը՝ վկայակոչելով նրա ընկերներին: Ենթադրվում է, որ չարագործներն ընտանեկան արխիվ մուտք գործելու հնարավորություն են ստացել՝ կոտրելով էլեկտրոնային փոստը, իսկ այնուհետեւ այն զետեղել են Facebook-ում: