Արկտիկայում սառցածածկույթի մակերեսը կրճատվել է մինչև ռեկորդային նվազագույնը. գիտնականներ

Արկտիկայում սառցածածկույթի մակերեսն անցյալ ձմեռ նվազել է մինչեւ ռեկորդային նվազագույնը: Այս եզակացությանն են հանգել Երկրագնդի ձյունե եւ սառցե ծածկույթի ուսումնասիրման ազգային կենտրոնի ամերիկացի գիտնականները

Այս կազմակերպությունը, որն իր գործունեության մեջ հենվում է ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության (NASA) աջակցության եւ Երկրի դիտարկման՝ նրա արբանյակների վրա, գործում է Բոուլդերում Կոլորադոյի նահանգի համալսարանին կից:

Ինչպես մարտի 28-ին հայտնել է Կենտրոնի մամուլի ծառայությունը, մարտի 24-ի դրությամբ Արկտիկայում սառցածածկույթի մակերեսը կազմել Է 14,52 միլիոն քառակուսի կիլոմետր: Դա նշանակում է, որ Արկտիկայում սառցածածկույթը պատմական նվազագույնն Է երկրորդ տարին անընդմեջ: 2015 թվականի փետրվարի 25-ի դրությամբ այս ցուցանիշը հավասար էր 14,54 միլիոն քառակուսի կիլոմետրի: Իսկ միջին հաշվով 1981-2010 թվականներն ընկած ժամանակամիջոցում Արկտիկայում սառույցների մակերեսը կազմել է 15,64 միլիոն քառակուսի կիլոմետր:

Բացի դրանից, գիտնականների եզրկացություններին համապատասխան՝ դեկտեմբերին Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի վրա օդի ջերմաստիճանը միջինից Ցելսիուսի 2-6 աստիճանով բարձր է եղել Արկտիկայի գրեթե բոլոր գոտիներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս