Բաժիններ՝

Պարզ է, որ ընդդիմադիր մամուլը չի ցանկանա, որ Ազգային անվտանգության ծառայությունը պաշտպանի իրենց

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի պնդմամբ՝ Հայաստանում պետական մարմինների պաշտոնական կայքերը պաշտպանված են տարբեր տեսակի հաքերային հարձակումներից և կիբեռհանցագործություններից: Նրա խոսքով՝ 2009 թ. դեկտեմբերին ստեղծվեց կառույց, որը սկսեց պաշտպանել պետական կայքերը: Այդ ընթացքում գրեթե միջադեպեր չեն եղել՝ չնայած հասկանալի է, որ պետական կայքերն ամենաթիրախավորվածն են: Այնպես որ, ըստ նրա՝ կարելի է այս դեպքում դրական միտումի մասին խոսել»:

Միաժամանակ նա նշեց, որ իրավիճակն ավելի խնդրահարույց է այլ դեպքերում, որտեղ պետությունը չպետք է լինի իրական հարց լուծողը: «Օրինակ, եթե մամուլի մասին խոսենք, պարզ է, որ ընդդիմադիր մամուլը չի ցանկանա, որ Ազգային անվտանգության ծառայությունը պաշտպանի իրենց: Այստեղ պետք է հասկանալ, թե ինչ լուծումներ է պետք գտնել»,- մանրամասնեց փարձագետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031