Բաժիններ՝

Twitter-ի նոր գործառույթը թույլ կտա խմբագրել լուսանկարները

Twitter միկրոբլոգների ցանցի աշխատակիցները մշակում են նոր գործառույթ, որը դրա օգտատերերին թույլ կտա խմբագրել լուսանկարները՝ դրանցում հավելելով զանազան պատկերներ, ինչպես նաեւ կատարել դրանց փոխանակություններ: Այս մասին հայտնել է Re/code տեղեկատվական պորտալը, որը մասնագիտացած է տեխ նիկայի նորությունների բնագավառում:

Վերջինիս աղբյուրների տվյալներով՝ նոր ծառայությունը կարող է ստանալ Stickers անվանումը (կարելի է թարգմանել որպես «պիտակներ»): Դրա միջոցով կարելի կլինի լուսանկարը լրացնել առաջարկված ցուցակի տարրերից ինչ-որ մեկով:

Մարտի 21-ին լրացել է Twitter-ի 10 տարին: Այդ ժամանակահատվածում սոցցանցը դարձել է հզոր ցանցային ռեսուրս, որից օգտվում են 35 լեզուներով, դրա օգտատերերի ամսական լսարանը հասնում Է 320 միլիոնի, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս