Ճապոնացի հետազոտողներն աճեցրել են մարդու մինի-լյարդ, որը կարելի է պատվաստել հիվանդներին

Ճապոնիայի Յոկոհամայի համալսարանի հետազոտողները հաջողությամբ ստեղծել են մի քանի միլիմետր չափով մինի-լյարդ, որը լիովին կրկնորդում է մարդու լյարդի գործառույթները: Մասնագետներն այն աճեցրել են մակածված ցողունային բջիջներից, որոնք զարգացման գործընթացում կարող են փոխակերպվել տարբեր ներքին օրգանների, տեղեկացնում է NHK հեռուստաալիքին:

Հետազոտական խմբի ղեկավար պրոֆեսոր Հիդեկի Տանիգուտիի խոսքով՝ աճեցված մինի լյարդը վնասակար նյութերն նույնքան արդյունավետորեն Է վերամշակում, որքան եւ մարդու իսկական լյարդը: Նա նաեւ հաջողությամբ սպիտակուցներ է արտադրում, որոնք անհրաժեշտ են արյան համար:

Հետազոտողների խումբը պլանավորում է 2019 թվականից սկսել իր մշակման կլինիկական փորձարկումները: Նրանք, մասնավորապես, մտադիր են նման մինի օրգաններ պատվաստել լյարդի ծանր հիվանդություններ ունեցող մարդկանց դրա գործառույթները պահպանելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031