
Pepper ռոբոտները հաճախորդներին օգնել են հեռախոսներ ընտրել Տոկիոյի խանութում

Տոկիոյում հեռախոսների վաճառքի խանութներից մեկում աշխատում են Ճապոնիայում ստեղծված մարդանման ռոբոտներ: Աշխարհում առաջին Pepper անհատական ռոբոտները, որոնք կարողանում են մարդկային հույզեր արտահայտել եւ հասկանալ դրանք, աշխատում են վերջերս Տոկիոյում բացված շարժական հեռախոսների խանութում:
Ռոբոտի բարձրությունը կազմում է 120 սանտիմետր, քաշը՝ շուրջ 28 կիլոգրամ: Ներսարված մարտկոցը ապահովում է մինչեւ 12 ժամ ինքնավար աշխատանք:
Այս ռոբոտները նաեւ կարող են սեղմել հաճախորդի ձեռքը եւ ներկայանալ: Pepper-ը կարող է ինքնուրույն տեղաշարժվել եւ օգտատերերի հետ շփվել սենսորային էկրանի հավելվածի օգնությամբ, որը տեղադրված է ռոբոտի կրծքում: