«Նոութբուքերի, պլանշետների և սմարթֆոնների դարաշրջանը մոտենում է ավարտին». Մարկ Ցուկերբերգ
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ելույթ է ունեցել China Development Forum 2016-ի ժամանակ և կանխատեսել է, որ առաջիկա 10-15 տարիների ընթացքում աշխարհում համակարգիչների նոր տեսակներ կհայտնվեն:
«Հիմա կան սեղանի համակարգիչներ, նոթբուքեր, սմարթֆոններ: Սակայն յուրաքանչյուր 15 տարի ի հայտ է գալիս նոր հաշվիչ պլատֆորմ»,- պարզաբանել է Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը:
Ցուկերբերգը նման կարծիք է հայտնել առցանց վաճառքի խոշորագույն ընկերություններից մեկի՝ Alibaba-ի հիմնադիր Ջեք Մայի հետ զրույցում:
«Ոմանք անհանգստանում են, որ մեքենաները կարող են մարդկանց դուրս մղել և նրանք չեն ունենա աշխատանք: Սակայն մեքենան դժվար լինի այնքան պայծառ, որքան մարդը: Կարծում եմ, կարիք չկա անհանգստանալ»,- ասել է Ման:
Համակարգիչների դարաշրջանը սկսվում է 20-րդ դարի 40-ական թթ.: Ըստ Ցուկերբերգի գաղափարի՝ այդ ընթացքում փոխվել է 5 սերունդ: