Կրթական ցուցահանդես

ARMACAD ընկերությունը տեղեկացնում է 2016թ. ապրիլի 9-ին՝ ժամը 15:00-ից մինչև 19:30 Բեսթ Ուեսթերն Կոնգրես հյուրանոցի Պիկասսո սրահում կայանալիք կրթական ցուցահանդեսի մասին, որի կազմակերպիչն է «Գլոբալ Բրիջ» ուսումնական կենտրոնը։

Ցուցահանդեսին կմասնակցեն աշխարհահռչակ կրթական հաստատություններ, ինչպիսիք են Laureat Hospitality Education, INTO University Partnerships, University of Social Sciences and Humanities, Regent’s School, Bangkok, Bucksmore Education, Study Group International, Padworth College, UWC Armenia, որոնք կներկայացնեն ամառային դպրոցներ, մագիստրոսական և բակալավրիատի ծրագրեր, ինչպես նաև միջնակարգ կրթության զանազան հնարավորություններ:

Այցելուները ՀՀ քաղաքացիների համար առկա բոլոր հնարավորություններին ծանոթանալու և արտերկրյա միջնակարգ ու բարձրագույն կրթություն առաջարկող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ծանոթանալու հնարավորություն կունենան: Նաև կստանան տեղեկություններ առկա կրթաթոշակների մասին և կկարողանան տեղում մասնակցության դիմում ներկայացնել տարբեր ամառային դպրոցների և կարճաժամկետ ծրագրերի:

Global Education Fair 2016-ին կմասնակցի նաև ARMACAD ընկերությունը, որի ներկայացուցիչը բոլոր հետաքրքրվողներին կներկայացնի աշխարհում ՀՀ քաղաքացիների համար առկա կրթական և գիտական հնարավորությունները:

Միջազգային ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ կլինեն նաև թարգմանիչներ, ովքեր անհրաժեշտության դեպքում կօգնեն մասնագետների հետ շփման ժամանակ:

Ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներն իրենց հատկացված սեղանների մոտ կպատասխանեն այցելուներին հուզող բոլոր հարցերին, ինչպես նաև պատրաստ կլինեն ցուցահանդեսից հետո ամիսների ընթացքում էլեկտրոնային փոստի միջոցով խորհուրդներ տալ և ուղղորդել ճիշտ կրթական ծրագիրը գտնելու հարցում:

Ցուցահանդեսի մուտքն ազատ է, և չի պահանջվում նախնական գրանցում:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Global Education Fair 2016

Տեսանյութեր

Լրահոս