
Google-ը կստեղծի Periscope-ի նմանակը

Google ընկերությունն սկսել է տեսահաղորդումների YouTube Connect սեփական ծառայության մշակումը: Սպասվում է, որ այն կաշխատի իր մրցակիցների՝ Periscope-ի եւ Facebook Live-ի համանմանությամբ: Այս մասին հաղորդել է VentureBeat-ը:
YouTube Connect մուտքը կիրականացվի YouTube-ի կամ Google-ի հաշիվներով: Տեսահաղորդումները կպահպանվեն օգտատիրոջ ալիքում, ուստի նրա բաժանորդները կկարողանան դրանք դիտել ցանկացած պահի: YouTube Connect-ում նաեւ նախատեսված կլինի նորությունների ժապավենի նմանակ, որտեղ կհավաքվեն վերջին տեսագրություններն այն հաշիվներից, որոնց օգտատերը բաժանորդագրված է YouTube-ում:
Ծառայությունը մատչելի կլինի Android կամ iOS գործառական համակարգով դեվայսների համար:
YouTube Connect-ի գործարկման ժամկետներն առայժմ չեն հայտնվում, սպասվում է, որ Google-ն այս տեղեկատվությունը կճշտի մշակողների՝ մայիսին Սան Ֆրանցիսկոյում կայանալիք խորհրդաժողովում: