Բաժիններ՝

NASA-ն 2018 թվականին զոնդ է արձակելու Արեգակի ուսումնասիրման համար

ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության ուսումնասիրման ազգային վարչությունը (NASA) գալիք տարվա ամռանը մտադիր է հատուկ զոնդ արձակել Արեգակն ուսումնասիրելու համար։

Parker Solar Probe ավտոմատ կայանը, ըստ հաշվարկների, պետք է անցնի աստղի մակերեւույթից մոտավորապես 6,4 մլն կիլոմետր հեռավորության վրա, այսինքն մոտավորապես յոթ անգամ ավելի մոտ, քան Helios 2 ապարատը, որը 1972 թվականին Արեգակին մոտեցել էր 43,2 մլն կիլոմետր տարածության վրա: Կայանը Արեգակին ավելի մոտ կգտնվի, քան Մերկուրին, որը Արեգակնային համակարգի ամենամոտ մոլորակն է:

«Այս թռիչքի ընթացքում հավաքված տվյալները հիրավի հեղափոխական փոփոխություններ կապահովեն Արեգակի վերաբերյալ մեր պատկերացումներում,- մամուլի տեղեկագրում հայտնել է NASA-ն:-Ավտոմատ կայանը կանցնի Արեգակի մթնոլորտով եւ ավելի մոտ կգտնվի նրա մակերեւույթին, քան ցանկացած այլ ապարատ՝ մարդկությանը հնարավորություն ապահովելով Արեգակը դիտելու ամենամոտ հեռավորությունից»:

Ինչպես սեպտեմբերի 19-ին տեղեկացրել է The New York Times թերթը, արեգակնային պսակի մոխրացնող տապից (Ցելսիուսի մոտավորապես 1300 աստիճան) կայանը կպաշտպանվի 11,43 սանտիմետր հաստությամբ հատուկ կոմպոզիտային ծածկույթով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930