Ամերիկացի գիտնականները որոշել են աթոռին նստելու՝ առողջության համար անվնաս ժամանակամիջոցը
Ամերիկացի գիտնականները որոշել են այն առավելագույն ժամանակամիջոցը, որի ընթացքում մարդը կարող է առանց առողջության համար վնասի գտնվել նստած վիճակում: Հետազոտությունը հրապարակվել է Annals of Internal Medicine-ում, ինչի մասին հայտնել է Թերապեւտների ամերիկյան քոլեջը։
Մասնագետները խորհուրդ են տալիս նստած վիճակում գտնվել կես ժամից ոչ ավելի: Նստած աշխատանքի դեպքում փորձագետները խորհուրդ են տալիս յուրաքանչյուր 30 րոպեն մեկ անել ոչ մեծ ընդմիջումներ, օրինակ՝ վեր կենալ աթոռից եւ կատարել կարճատեւ զբոսանքներ:
Հեղինակները նման եզրակացությունների են հանգել՝ ուսումնասիրելով նստած վիճակի ժամանակի եւ կյանքի տեւողության միջեւ կապը 45 եւ ավելի բարձր տարիքի շուրջ ութ հազար մարդու մոտ:
Ստացված տվյալները վկայում են, որ օրվա միջին հաշվով 16 ժամից, որ բաժին է ընկնում արթուն վիճակին, շուրջ 12,3 ժամը մարդը գտնվում է նստած վիճակում: Մահացության նվազագույն վտանգ է եղել նրանց մոտ, ովքեր առնվազն յուրաքանչյուր կես ժամը մեկ դուրս են եկել նստած վիճակից: