Բաժիններ՝

Ուշ հայրության գլխավոր վտանգը

Հետազոտողների միջազգային խումբը պարզել է, որ 35 եւ ավելի բարձր տարիքում հայրությունը բացասաբար է ազդում սերնդի վերարտադրողական ունակության վրա: Գիտնականների հոդվածը հրապարակված է Proceedings of the Royal Society B հանդեսում: Այդ մասին հաղորդվում է Phys.org կայքի մամուլի տեղեկագրում:

Մասնագետները վերլուծել են մարդկանց առողջական վիճակի, նրանց ծնված երեխաների քանակի եւ մահվան տարիքի վերաբերյալ տվյալները: Ընտրանքը ներառել է 1,4 միլիոն մարդու Կանադայից, Գերմանիայից եւ Շվեդիայից, որոնք ապրել են 1670-ից մինչեւ 1850 թվականը, ինչպես նաեւ 1932 թվականից հետո: Ըստ որում հաշվի են առնվել նաեւ այնպիսի գործոններ, ինչպիսիք են մայրերի տարիքը, ինչպես նաեւ շրջակա միջավայրի աղտոտումը նյութերով, որոնք ներգործում են վերարատադրողական ունակության վրա:

Գիտնականների կարծիքով՝ այդ արդյունքները բացատրվում են նրանով, որ սերմնահեղուկում տարիքի հետ կուտակվում են մուտացիաներ: Իր հերթին, դա ազդում է հաջորդ սերնդի՝ երեխաներ ունենալու ունակության վրա:

Այլընտրական բացատրությունն այն է, որ ուշ հայրությունը նպաստում է ժառանգների հետ տղամարդկանց ավելի պակաս կապվածությանը, ինչն, իր հերթին, նվազեցնում է որդիների եւ դուստրերի՝ երեխա ունենալու ցանկությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս