Բաժիններ՝

Google Play-ում հայտնաբերվել են տասնյակ կեղծ բանկային հավելվածներ

Հայտնի բանկային ծրագրերի հերթական կեղծ տարբերակները հայտնաբերել են ESET-ի մասնագետները: Խարդախության հեղինակները փորձել են կրկնօրինակել  բազմաթիվ ծրագրավորողների աշխատանքը, սակայն գործելաոճի նմանությունից ենթադրելի է դառնում, որ խորդախություններն իրականացնելու համար աշխատել է հեղինակների մի խումբ:

Արդյունքում՝ ամռան սկզբից գողացվել են ավելի քան հազար բանկային քարտերից ստացված տվյալները, հավելվածները տեղադրվել են ավելի քան հազար անգամ: Google Play-ի՝ խարդախների դեմ գործող համակարգն այս անգամ չի աշխատել:  Ըստ մասնագետների՝ կեղծ հավելվածները տեղադրող ծրագրավորողներն առաջին անգամը չէ, որ աշխատում են Google Play-ում խարդախություն անելու ուղղությամբ:

Հավելվածների նպատակը մեկն է` գողությունը: Պետք է պարզապես լրացնել շատ պարզ տվյալներ, ինչից հետո բանկային քարտերի կառավարումը հայտնվում է խարդախության հեղինակների ձեռքում:

Կիբեռհարձակման զոհերը ներկայումս Նոր Զելանդիայի, Ավստրալիայի, Բրիտանիայի, Շվեյցարիայի և Լեհաստանի օգտատերերն են: Սակայն նշվում է, որ խարդախությունը կարող է ընդլայնել սահմանները: Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում շատ զգույշ լինել և օգտագործել գաղտնաբառերի մենեջերներ:

Կարդացեք նաև

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս