Գիտնականների առաջարկած նյութն օգնում է պայքարել ճաղատության դեմ

Ինչպես պարզել են Մեծ Բրիտանիայի Մանչեսթերի համալսարանի գիտնականները, նյութը, որը պարֆյումերիայում օգտագործվում է սանդալի ծառի հոտի իմիտացիայի համար, խթանում է մարդու մազերի աճը: Հետազոտության արդյունքները հրապարակված են Nature Communications հանդեսում։

Նյութը, որը հայտնի է որպես սանդալոր, հետազոտողներն օգտագործել են մազերի գեղձաբշտիկներում OR2AT4 ռեցեպտորի վրա ներգործելու համար: Գլխի մաշկի հյուսվածքների նմուշների վրա քսելու դեպքում սանդալորը միաժամանակ ավելացրել է մազերի աճը եւ նվազեցրել մեռած բջիջների թվաքանակը:

«Ոչ մեծ փորձնական հետազոտության արդյունքները, որոնք պարտավորագրային հետազոտական կազմակերպության կողմից անցկացվել են 20 կին-կամավորների վրա, հիմք են տալիս ենթադրել, որ սանդալորի արտաքին կիրառումը նվազեցնում է մազերի կորուստը»,- The Independent հրտարակությանը հայտարարել է աշխատության հեղինակներից մեկը՝ պրոֆեսոր Ռալֆ Փաուսը:

Հետագա փուլը պետք է դառնա լիարժեք թեստավորումը կամավորների վրա, սակայն գիտնականները կարծում են, որ գտնվում են ճաղատացման դեմ պայքարի խնդիրը լուծելու շեմին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս