
Apple-ը թողարկել է iOS12-ը

Apple ընկերությունը թողարկել է իր շարժական սարքերի օպերացիոն համակարգի նորացումը՝ iOS12-ը։ Ինչպես հայտարարում են կորպորացիայի ներկայացուցիչները, նոր համակարգը մեծացնում է հավելվածների եւ խցիկի արտադրողականությունը:
Ալբոմներում լուսանկարների որոնումը հնարավոր է ինչպես տեղերով, այնպես էլ հանգուցային բառերով եւ կիրառված էֆեկտներով: Դեռ ավելին, նոր օպերացիոն համակարգում FaceTime խմբակային զանգերի կարելի է հրավիրել մինչեւ 32 մարդու:
Ընդ որում՝ օգտատերերին հասանելի կլինեն ոչ միայն Animoji անիմացված սմայլները, այլեւ գեներացված Memoji-ները, որոնք կարող են նմանակել իրական զրուցակիցների հույզերը:
Նոր օպերացիոն համակարգը հասանելի է iPad Air-ի, iPhone 5s-ի եւ սմարթֆոնի ավելի նոր սերունդների համար, ինչպես նաեւ վեցերորդ iPod Touch-ի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: