Բաժիններ՝

Facebook-ը սկսել է բացահայտել ապատեղեկատվությունը լուսանկարներում և տեսագրություններում

Facebook սոցիալական ցանցը 17 երկրների գործընկերների հետ փոխգործակցությամբ ձեռնամուխ է եղել նոր տեխնոլոգիաների ու ֆիզիկական անձանց միջոցով ապատեղեկատվության բացահայտմանը լուսանկարներում եւ տեսագրություններում:

Այդ մասին ասված է համանուն ընկերության կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Դրանում պնդվում է, որ ապատեղեկատվության դեմ պայքարը նրա գերակայությունն է եղել վերջին երկու տարվա ընթացքում:

«Մինչ այժմ փաստերի ստուգման բնագավառում մեր գործընկերների մեծամասնությունն իր ուշադրությունը կենտրոնացնում էր հոդվածների վրա: Այդուամենայնիվ, մենք ակտիվորեն աշխատում էինք ստեղծել նոր տեխնոլոգիաներ եւ հաստատել նոր գործընկերային կապեր, որպեսզի կարողանանք զբաղվել ապատեղեկատվության նաեւ այլ ձեւերով: Այսօր մենք լուսանկարների ու տեսագրությունների ստուգմանը ներգրավում ենք աշխարհի 13 երկրներում մեր բոլոր 27 գործընկերներին»,-տեղեկացրել է սոցցանցի մենեջերներից մեկը՝ Անտոնիա Վուդֆորդը:

Նա նշել է, որ նախագծի մասնակիցները հույսը դնում են ոչ միայն «ինքնաուսուցվող մոդելների վրա, որոնք ներգրավվածության տարբեր ազդանշաններ են օգտագործում պոտենցիալ առումով կեղծ կոնտենտի ճանաչման համար»:

«Մեր կողմնակի գործընկերներից շատերն ունեն լուսանկարների ու տեսագրությունների ուսումնասիրման փորձ՝ հմտանալով տեսողական վերահսկման տեխնիկայում»,-հավելել է Facebook-ի ներկայացուցիչը: Նա զետեղել է այն բանի մի քանի օրինակ, թե ինչպես ցանկության դեպքում կարելի է աղավաղել տեսողական պատկերը օգտատիրոջ մոտ որոշակի արձագանք առաջացնելու նպատակով, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս