Բաժիններ՝

4 հիմնական տեսախցիկ ունեցող սմարթֆոն՝ Samsung-ից

Samsung-ը պատրաստվում է ներկայացնել  4 հիմնական տեսախցիկ ունեցող սմարթֆոն:

Սմարթֆոնի անոնսը պետք է տեղի ունենա Մալազիայում հոկտեմբերի 11-ին: Ակնկալվում է, որ ընկերությունը կներկայացնի այնտեղ նոր սմարթֆոն Galaxy շարքից:

Գովազդային պաստառի վրա գրված է  «4 անգամ ավելի զվարճալի և ինքներդ ձեզ  արտահայտելու միջոցներ»: Ենթադրվում է, որ խոսքը 4 սենսորներով տեսախցիկի մասին է:

Վերջերս ճանաչված ինսայդեր Ice Universe-ը գրել է, որ Հարավային Կորեան ներկայացնող  հսկան պատրաստվում է նման սարք ներկայացնել:  Սա կլինի շատ սպասված անոնս: Բոլոր չորս տեսախցիկները կտեղադրվեն հետևի վահանակին: Ընդհանուր առմամբ, սմարթֆոնը կստանա 5 կամ ավելի տեսախցիկ՝ հաշվի առնելով տեսախցիկը սելֆիի համար:

Ենթադրվում է, որ սմարթֆոնը կարող է դառնալ Galaxy A շարքի  մի մասը, բայց սովորաբար այն ներկայացվում է S շարքից առաջ: Գուցե այս անոնսը  կկայանա Galaxy S10-ի շնորհանդեսին: Մյուս կողմից՝ Samsung-ի գլխավոր տնօրենը նշել է, որ ընկերությունը նախատեսում է մինչև տարեվերջ հայտնաբերել առաջին ծալվող սմարթֆոնի մանրամասները: Մնում է սպասել հոկտեմբերի 11-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս