
Apple-ը դադարեցրել է iPhone X-ի վաճառքները

Apple ընկերությունը դադարեցրել է iPhone X-ի վաճառքները իր պաշտոնական կայքում, երբ դրա թողարկումից մեկ տարի էլ չի անցել: Դրա հետ մեկտեղ ընկերության կայքում կորել են iPhone SE եւ iPhone 6s մոդելները։
Այսպիսով՝ բացի այն երեք սմարթֆոններից, որոնք սեպտեմբերի 12-ին ներկայացրել էր ֆիրման, վաճառքում մնացել են միայն iPhone 7 եւ iPhone 8 տարբերակները: Դա նշանակում է, որ Apple-ի պաշտոնական կայքն այլեւս գնման չի առաջարկում ականջակալների համար 3,5 միլիմետրանոց հարակցիչով սմարթֆոններ: