Բաժիններ՝

Հանդիպիր և նկարվիր Սարոյանի հետ. Նոր հավելված՝ ARLOOPA-ից

Հայկական ARLOOPA ընկերությունը ներկայացրել է նոր հավելված, որը հնարավորություն է տալիս հանդիպելու և լուսանկարվելու հայտնի գրող Վիլյամ Սարոյանի հետ:

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի և ARLOOPA ընկերության համագործակցության արդյունքում ստեղծված հավելվածը հնարավորություն է տալիս տեսնել Սարոյանին 3D անիմացիայի տեսքով:

Անիմացիաները 3-ն են և ստեղծվել են գրողի իրական ձայնագրությունների հիման վրա:

Հավելվածում առկա է քարտեզ, որում նշված է՝ որտեղ կարելի է գտնել վիրտուալ անիմացիաներով 3 պատկերները:

ARLOOPA ընկերության ներայացուցիչ Արմինե Ղազարյանը 168.am-ի հետ զրույցում նշում է, որ հավելվածից առաջ եղել է Վիլյամ Սարոյանի 3D մոդելը։ Այն եղել է այլ անիմացիայով՝ հայերեն ձայնագրության հիման վրա ստեղծված։ Իսկ Ֆրեզնոյի տուն-թանգարանի համար անիմացիաները փոխվել են, ձայնագրությունները անգլերեն են։ Թե՛ հայերեն և թե՛ անգլերեն ձայնագրությունները իրական են։

Ընկերությունում նշում են, որ հավելվածում առանձին բաժին հատկացված է գրողի յուրօրինակ լուսանկարներին` վերցված թվային արխիվից: Առկա է նաև նորությունների և տուն-թանգարանին նվիրատվություն կատարելու բաժին:

Նշենք նաև, որ սա առաջին դեպքը չէ, երբ ARLOOPA-ն «կենդանացնում» է հայտնի և սիրված մարդկանց: 3D տարբերակով հասանելի են արդեն Մհեր Մկրտչյանի, Վիկտոր Համբարձումյանի, Հովհաննես Թումանյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Ալբերտ Էյնշտեյնի, Պուշկինի, Ռոնալդինիոյի և այլոց անիմացիաներ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս