Բաժիններ՝

Ռոբոտներն ավելի շատ աշխատատեղեր կստեղծեն, քան կխլեն: Բայց ցնցումներն անխուսափելի են

Միլիոնավոր աշխատատեղեր, ամենայն հավանականությամբ, կանհետանան ավտոմատացման արդյունքում, բայց, հնարավոր է, չարժե այդքան շատ վախենալ ռոբոտներից: Այդ մասին ասված է Համաշխարհային տնտեսական համաժողովի (ՀՏՀ) զեկույցում, տեղեկացնում է BBC-ին:

Փորձագետները հաշվել են, որ մինչեւ 2022 թվականը ռոբոտներն ամբողջ աշխարհում կզբաղեցնեն 75 մլն աշխատատեղ, բայց միեւնույն ժամանակ կստեղծեն 133 մլն նորերը, այսինքն՝ դինամիկան դրական կլինի: Ըստ նրանց կանխատեսումների, համակարգչային տեխնոլոգիաները մարդկանց կազատեն միապաղաղ աշխատանքից եւ թույլ կտան զբաղվել նորերով, ավելի հետաքրքիր առաջադրանքներով:

Ճիշտ է, կա մտահոգություն, որ բոլորին չէ, որ կհաջողվի փոխհատուցել կորցրած աշխատանքը: Համաշխարհային տնտեսական համաժողովն ազդեցիկ ոչ կառավարական կազմակերպություն է, հայտնի է առաջատար քաղաքական գործիչների, գործարարների, գիտնականների եւ հրապարակախոսների մասնակցությամբ շվեյցարական Դավոսում ամենամյա գործնական հանդիպումների անցկացմամբ:

ՀՏՀ զեկույցի հեղինակները կարծում են, որ առաջիկա տարիներին ռոբոտները եւ կիբեռնետիկական համակարգերը ոչ միայն կտրուկ կավելացնեն աշխատանքի արտադրողականությունը, այլեւ կբերեն նոր աշխատատեղերի ստեղծման: Արդյունքում կհայտնվեն վերլուծաբանների, ծրագրավորողների, սոցցանցերի մասնագետների, ինչպես նաեւ «զուտ մարդկային» մասնագիտությունների, օրինակ՝ ուսուցիչների եւ սպասարկման ոլորտի աշխատակիցների ավելի շատ թափուր աշխատատեղեր, ասված է հետազոտության մեջ:

Սակայն փորձագետները նշում են, որ այդ նպաստավոր փոփոխությունները կուղեկցվեն աշխատանքի շուկայում լուրջ ցնցումներով, քանի որ առանձին դիրքեր ավելի ու ավելի պակաս պահանջարկ կունենան: ՀՏՀ-ն նշում է, որ ռոբոտները մարդուն ավելի ու ավելի հաճախ կփոխարինեն հաշվապահական ֆիրմաներում, գործարաններում եւ փոստային բաժանմունքներում, ինչպես նաեւ քարտուղարների եւ գանձապահների դերերում:

Քանի որ վերափոխումները զգալի են լինելու, բազմաթիվ աշխատողների անհրաժեշտ կլինի վերաուսուցանել, նրանց հմտությունները հարկ կլինի նորացնել, հարմարեցնել նոր պայմաններին: ՀՏՀ-ի փորձագետները հաստատակամորեն կոչ են անում կառավարություններին՝ սոցիալական պաշտպանություն ապահովել այն մարդկանց համար, որոնց աշխատատեղերը փակվելու են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս