Բաժիններ՝

Microsoft ընկերությունը երաժշտական ծառայություն է ներկայացրել

Microsoft ընկերությունը ներկայացրել է Xbox Music երաժշտական ծառայությունը: Այս մասին գրված է ընկերության մամլո հաղորդագրությունում, որը հրապարակվել է ընկերության պաշտոնական ինտերնետային կայքում:

Xbox Music ծառայությունից կարող են օգտվել Xbox 360-ի օգտատերեը, Windows 8-ի հիման վրա աշխատող համակարգիչների և պլանշետների և Windows Phone 8 սմարթֆոնների օգտատերերը: Windows 7 և Windows Phone 7 օպերացիոն համակարգերում ծառայությունը չի աշխատի:

Xbox Music կատալոգում ներառված են ավելի քան 30 մլն երաժշտական կոմպոզիցիաներ: Ծառայությունը նախատեսված է երեք տեսակի օգտագործման համար՝ անվճար երաժշտությունների կարճ տարբերակների լսում, ամսական կամ տարեկան բաժանորդագրություն և երաժշտական ինտերնետ- խանութ:

Նշվում է, որ ծառայությունը հասանելի կլինի 15-22 երկրներում, սակայն ընկերության ինտերնետային կայքում երկրների անունները չի նշվում:

Xbox 360-ի օգտատերերը կարող են աշխատել Xbox Music-ով սկսած հոկտեմբերի 16-ից: Ինչ վերաբերում է Windows 8-ի հիման վրա աշխատող համակարգիչների և պլանշետների, ինչպես նաև Windows Phone 8 սմարթֆոնների օգտատերերին, ապա ծառայությունը նրանց կտրամադրվի վաճառքից առաջ:

Նշենք, որ Xbox Music երաժշտական ծառայությունը կփոխարինի Zune երաժշտական ծառայությանը, որը ներկայում կիրառվում է Windows-ում, Xbos 360-ում և Windows Phone-ում: Microsoft-ի երաժշտական ծառայությունը կդառնա նաև Apple ընկերության iTunes երաժշտական խանութի մրցակիցը:

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս