
Microsoft-ի պլանշետի արժեքն արդեն հայտնի է

Microsoft ընկերությունը իր պաշտոնական ինտերնետային կայքում հայտնել է իր Surface պլանշետի արժեքը: Պլանշետները հանդիսանում են Microsoft ընկերության մշակումը:
Surface-ի 32Գբ տարբերակը կարժենա 499 դոլար, իսկ Touch Cover պատյանի հետ միասին՝ 600 դոլար: 64Գբ տարբերակի արժեքն է 699 դոլար: Touch Cover-ը և Type Cover-ը կարելի է ձեռք բերել նաև առանձին՝ համապատասպան 120 և 130 դոլար արժողությամբ:
Սարքավորումները կկշռեն 680 գրամ: Դրանցում ներառված կլինի Office փաթեթը:
Նշենք, որ Microsoft Surface-ի մասին հայտարարվել էր 2012թ.-ի հունիսին: Դրանցում կրառվում է Windows 8 և վաճառքի կհանվեն օպերացիոն համակարգի հետ միաժամանակ՝ 2012թ. օգոստոսի 26-ին: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն, Microsoft ընկերությունը պատրաստվում է նաև նմանատիպ անվանմամբ սմարթֆոնի թողարկմանը: