
Այսօր Google-ը նշում է հայտնի կոմիքսի տարեդարձը

Google-ի լոգոտիպը այսօր՝ հոկտեմբերի 15-ին, հայտնի կոմիքսի անիմացոին տարբերակով է: Այսօր Google-ը ևս նշում է ամերիկյան թերթային հայտնի կոմիքսներից մեկի`«Փոքրիկ Նեմոն երազների աշխարհում» տարեդարձը:
Ինչպես բնօրինակում է, այնպես էլ Google-ի ինտերակտիվ տարբերակում Նեմոն անկողնուց ընկնում է փոսը և փրկում արքայադուստր Կամիլային: Անիմացիան կարող եք տեսնել այստեղ.
Նշենք, որ «Փոքրիկ Նեմոն երազների աշխարհում» թերթային կոմիքսը ստեղծել է ամերիկացի հայտնի նկարիչ Ուինզոր Մաքքեյը, ում ստեղծած կոմիքսներին թերթրի խմբագիրները բավական տեղ էին հատկացնում: Տեղեկացնենք, որ Մաքքեյն առաջինն է 1911թ. էկրանավորել իր կոմիքսները: