Բաժիններ՝

Facebook-ը բացել է իր մշակումների առաջին կենտրոնը ԱՄՆ տարածքում

Facebook սոցիալական ցանցը երեկ՝ հոկտեմբերի 16-ին Լոնդոնում բացել է իր մշակումների առաջին կենտրոնը ԱՄՆ տարածքում:

Ներկայում կենտրոնում աշխատում է 12 մարդ, սակայն շուտով հաստիքները կավելանան: Սոցցանցում արված հայտարարությունը խոսում է այն մասին, որ ընկերությունը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում բացել է 25 աշխատատեղ: Հաշվի առնելով հաստիքների բնույթից կարելի է նկատել, որ կենտրոնի առաջնահերթ աշխատանքները ուղղված են լինելու Facebook-ի բջջային տարբերակի զարգացմանը:

Facebook-ի փոխնախագահ Մայք Շրեպֆերի խոսքով՝ կոնտրոնը որոշվել է կառուցել Լոնդոնում, քանի որ այդ քաղաքը  «արագ է զարգանում՝ որպես համաշխարհային նշանակության ինովացիոն կենտրոն»: Շրեպֆերը նշել է նաև, որ քաղաքում լավ տեխնիկական մասնագետներ են ապրում, որոնց կարելի է աշխատանքի վերցնել: «Լոնդոնում նաև կցանկանան գալ տաղանդավոր ծրագրավորողներ այլ շրջաններից»,- նշել է նա:

Տեղեկացնենք, որ Լոնդոնից բացի Facebook-ը ունի ևս 3 մշակումների կենտրոններ՝ Նյու Յորքում, Սիեթլում և Կալիֆորնիայում՝ Մենլո- Պարկ-ում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս