Կոբախիձեն մի շարք ընդդիմադիր ուժերի գործենության արգելումն անհրաժեշտ է համարում Վրաստանի ժողովորդավարության պաշտպանության տեսանկյունից

Վրաստանում մի շարք ընդդիմադիր կուսակցությունների արգելումը անհրաժեշտ է երկրի ժողովորդավարության պաշտպանության համար։ Այս մասին Չինաստանում վրաց լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Մենք սահմանադրական դատարանում մինչև վերջ պաշտպանելու ենք մեր ազգային շահերը։ Նման քայլի գնալը խիստ անհրաժեշտ է ու կարևոր երկրում ժողովրդավարական համակարգի վերականգնման տեսանկյունից։ Սա մեր երկրի համար ազգային կարևորության հարց է»,- Վրաստանի հանրային հեռուստաընկերության փոխանցմամբ, ասել է Կոբախիձեն։

Նա նշել է, որ հակաժողովրդավարական և հակասահմանադրական ուժերը մշտապես փորձում են բռնության միջոցով տապալել երկրի սահմանադրական կարգը։

«Գոյություն ունի հանցավոր խմբավորում, օտարերկրա գործակալական խումբմ որը հանգիստ չի տալիս երկրին։ Դրանք հակաժողովրդավարական ու հակասահմանադրական ուժեր են, որոնք մշտապես փորձում են տապալել սահմանադրական կարգը կամ փոխել այն բնության միջոցով, դրանք չեն ճանաչում ժողովրդի կողմից ընտրված կառավարության լեգիտիմությունը։ Նման պայմաններում, բնականաբար, ժողովրդավարական համակարգը պետք է պաշտպանի ինքն իրեն, և Վրաստանի Սահմանադրությունն ունի դրա համար անհրաժեշտ մեխանիզմ։ Դա օրինական գործիք է, որը մենք ամբողջությամբ գործի ենք դնելու»,- ասել է Վրաստանի վարչապետը՝ հավելելով, որ երկրի ազգային շահերը պաշտպանելու են Սահմանադրական դատարանում։ 

Ավելի վաղ իշխող «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հայց էր ներկայացրել երկրի Սահմանադրական դատարան՝ պահանջելով արգելել նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության, ինչպես նաև «Փոփոխությունների համար կոալիցիա» և «Ուժեղ Վրաստան» քաղաքական միավորումների գործունեությունը։ Հայցի հիմքում ընկած էր խորհրդարանական քննչական հանձնաժողովի եզրակացությունը։ Մասնավորապես, այն պարզել էր, որ Սահակաշվիլիի կուսակցությունը նրա կառավարման տարիներին (2004-2012) թույլ է տվել մարդու իրավունքների լայնածավալ խախտումներ, որոնք համակարգային բնույթ են ունեցել։ Արդեն ընդդիմություն դարձած տարիներին ևս, ըստ եզրակացության, Սահակաշվիլիի կուսակցությունը հակապետական գործունեություն է ծավալել։

Տեսանյութեր

Լրահոս