
Ի՞նչ է ներկայացնելու Apple-ը հոկտեմբերի 23-ին

Apple ընկերությունը օրերս լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրատոմսեր է ուղարկել՝ հերթական շնորհանդեսի համար, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 23-ին: Հրավիրատոմսի վրա պատկերված է սպիտակ խնձորը՝ գունավոր ֆոնի վրա, որտեղ գրված է նաև հետևյալ գրությունը. «Մենք ձեզ համար ավելին ունենք պատրաստած» (We’ve got a little more to show you):
Այս ամենը լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլ է տվել ենթադրել, որ այդ օրը Apple-ը ներկայացնելու է իր նոր iPad mini-ին: Չի բացառվում, սակայն, ըստ որոշ աղբյուրների, որ ընկերությունը կներկայացնի ոչ միայն այդ սարքավորումը:
Նշենք, որ միջացառումը տեղի է ունենալու Կալիֆորնիայի նահանգում՝ Սան Խոսեում: