
ՏՏ ոլորտի լիդերները հանդիպել են Բակո Սահակյանին

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող հայաստանյան և միջազգային մի շարք կազմակերպությունների ղեկավարների: Այս մասին 168.am-ին հայտում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հետ կապված մի շարք հարցեր: Երկուստեք նշվել է, որ այս ուղղությամբ արդեն իսկ առկա են շոշափելի ձեռքբերումներ, ինչը հուսալի հիմք է ստեղծում ոլորտի հետագա զարգացման համար:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: