
HTC-ին Full HD էկրանով սմարթֆոն է թողարկել

HTC ընկերությունը Տոկիոնում ներկայացրել է HTC J butterfly անվանումով սմարթֆոնը` ճապոնական KDDI օպերատորի հետ միասին: Այս մասին հայտնում է «The Verge»-ը: Նորույթի էկրանն ունի 1080х1920 փիքսելների թույլատրելիության 5-դյույմանոց Super LCD 3 մատրիցա (խտությունը` 440): Էկրանի որակը և գույների վերարտադրումը ուղղակի հիացմունք է առաջացրել մասնագետների և լրագրողների շրջանում:
Սմարթֆոնն աշխատում է Android 4.1 Jelly Bean-ի հիման վրա: Ունի երկու տեսախցիկ` Full HD տեսահոլովակ նկարահանելու հնարավորությամբ 8-Մպ հիմնական և 2,1-Մպ ճակատային: Նոր սարքավորումը ունի 2 Գբ օպերատիվ հիշողություն: 16 Գբ ներկառուցված հիշողությունը ընդլայնվում է micro SD քարտերի միջոցով:
HTC J butterfly-ը վաճառքում կհայտնվի Ճապոնիայում, դեկտեմբեր ամսին:
Նշենք, որ արդեն վաղուց հայտնի էր, որ HTC-ն մտադիր է թողարկել Full HD էկրանով սմարթֆոն, ինտերնետում հայտնվել էին անգամ սարքավորման «կենդանի» նկարները: