Բաժիններ՝

Վլադիմիր Գասպարյանի գործունեության նոր «ֆրոնտը». մամուլ

«Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը գրում է. «Մայիսի 25-ին տեղեկություններ տարածվեցին, թե Էջմիածնի Արշալույս գյուղում գյուղացիների ու իրավապահների բազմությունը բացել է այն ճանապարհը, որը գեներալ Մանվելն ու իր որդին` Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը տարիներ շարունակ փակել էին, որպեսզի իրենց տան մոտով երթևեկություն չլինի:

Գրեթե բոլոր էլեկտրոնային լրատվամիջոցները տեղեկացրին, թե գեներալի եղբորորդին` Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը , «քաջություն ու կամք» դրսևորեց ` դուրս գալու եղբոր ընտանիքի դեմ և քանդել ճանապարհի այն հատվածը, որտեղ արհեստական հողապատնեշ էր գոյացրել գեներալի ընտանիքը` առանձնանալով բոլորից` միևնույն ժամանկ այդպիսով խոչընդոտելով երթևեկությունը: «ՉԻ»-ն հետաքրքիր մանրամասներ իմացավ այս պատմությունից:

Բանն այն է, որ Մայիսի 28-ին նվիրված տոնակատարությունների նախապատրաստական աշխատանքների ժամանակ, «օպերատիվ տեղեկություններ են» ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի կարկտահարության ենթարկված գյուղերի բնակիչները դուրս են գալու բողոքի ակցիայի` խանգարելով Սերժ Սարգսյանի ավտոշարասյան ընթացքը դեպի Սարդարապատի հուշահամալիր: Նման տեղեկություններ է ունեցել նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, որը ձեռնարկել է իրավիճակը փրկելու քայլեր:

Վերջինս հավաքել է մարզի գյուղերի գյուղապետերին և նրանց հանձնարարել է բացատրական աշխատանքներ տանել տեղերում` հասկանալ, թե ինչից են բողոքում գյուղացիները: Հետո վերջինս հանձնարարել է զեկուցել «բացատրական աշխատանքների» արդյունքները, որից հետո ինքը պատրաստ կլինի իր հեղինակության հաշվին որոշակի լուծումներ տալ ինչ-որ խնդիրների»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «ՉԻ» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս