Բաժիններ՝

Գագիկ Ծառուկյանն իր խաղն է առաջ տանում. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտնվել է երկու քարի արանքում ու կարծես թե վերջնականապես չի կողմնորոշվում իր անելիքների մեջ. մեկ այլընտրանք է, մեկ էլ իշխանական հարթակներում:

Վաղուց է հայտնի, որ ԲՀԿ-ն բաժանված է երկու մասի. մի կողմում գործարար հատվածն է, մյուս կողմում` քաղաքականացված մասը: ԲՀԿ-ական աղբյուրները «Ժողովուրդին» հայտնեցին, որ Ծառուկյանը փորձում է երկու կողմին էլ գոհացնել` նրանց մշտապես իրարամերժ խոստումներ տալով:

Գործարար, ձայն բերող հատվածին ամեն ընտրությունից առաջ Ծառուկյանը վստահեցրել է, որ հաշվված օրեր հետո իշխող կոալիցիայի մաս են կազմելու, իսկ նախկին ԱԳՆ Վարդան Օսկանյանի թևին հավատացրել է, թե առճակատման է գնալու:

Բայց արդյունքում երկու կողմին էլ «մատ անելով»՝ Ծառուկյանն իրականում իր խաղն է առաջ տանում՝ զարգացնելով սեփական բիզնեսը և անձնական պատասխանատվություն չկրելով թիմի համար:

Ավելին, Ծառուկյանն անգամ չի ընդունում իր թիմակիցներին. լավագույն դեպքում նրա հետ մի քանի ԲՀԿ-ականներ են շփվում. թեև խոսնակը հերքում է այս լուրերը»:

Ամոբղջական հոդվածը կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս