Բաժիններ՝

«Մեր երկրում պիտի լինեն անպատժելի մարդիկ, որ իշխանությունը հնարավորություն ունենա վերարտադրվելու». մամուլ

«Aravot.am-ի հարցին՝ արդյոք համարժե՞ք է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի նկատմամբ կիրառվող միջոցը՝ մինչև նախաքննության ավարտը լիազորությունների դադարեցումը’ հաշվի առնէղով այն, ինչ կատարվել է, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը փոխանցեց հետևյալը. «Դեռ չեն ասել, թե բավական էր: Քննությունը ցույց կտա, թե ինչ է կատարվէլ, և համապատասխան պատիժ կստանա: Ոչ մի քննություն էլ լիարժեք չի եղել, և դժվար է նախապես ասել, որ լիարժեք կկատարվի ամեն ինչ:

Անընդհատ էլ հույս ենք հայտնել, որ այդպես կլինի, բայց միշտ լինում է այն, ինչ լինում է: Իշխանության վերարտադրման համակարգի դրսևորումներն են, և ողջ պատճառը սա է, սրանից էլ ամեն ինչ բխում է: Մեր երկրում պիտի լինեն անպատժելի մարդիկ, որ իշխանությունը հնարավորություն ունենա վերարտադրվելու: Սա է՝ ուրիշ ավելի խորքային պատճառ չկա»,- Արմեն Ռուստամյանի խոսքն է մեջբերում «Առավոտ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս