
Սուրեն Խաչատրյանն անհետացե՞լ է. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն անհետացել է. գրեթե ոչ ոք չգիտի նրա գտնվելու վայրի մասին: «Սառեցված պաշտոնով» մարզպետը մտավախություն ունի, որ կարող է գնալ որդու հետևից` կալանավայր»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու շարունակում.
«Երեկ Գորիս քաղաքում տեղ է ունեցել Ավետիք Բուդաղյանի հուղարկավորությունը: Ինչպես «Ժողովուրդը» տեղեկացավ Գորիսի գործող քաղաքապետ Նելսոն Ոսկանյանից, գոնե ինքը հուղարկավորության ժամանակ Սուրեն Խաչատրյանին չի տեսել. «Ես չեմ տեսել: Այնքան մարդ կար այնտեղ»: Թեև դժվար չէ պատկերացնել, թե Բուդաղյաններն ինչ կանեին Խաչատրյանին»:
Ամբողջական հոդվածը կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում: