
Սերժ Սարգսյանի երդմնակալությանը չմասնակցելու արժեքը

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ «ՀԺ» թղթակցին հայտնի է դարձել, որ ապրիլի 9-ին Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Ազգային ժողովի հատուկ նիստին չմասնակցելու համար խորհրդարանի ղեկավարությունը պահել է պատգամավորների աշխատավարձերից:
Այդ մասին պատգամավորներն իմացել են աշխատավարձը ստանալու պահին: Իսկ ապրիլի 9-ին ԱԺ հատուկ նիստում տեղի էր ունենում Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը:
Երեկ ԱԺ-ից մեր թղթակցի հետ զրույցում հաստատել են, որ աշխատավարձերի պահում է եղել և դա բացատրել են ապրիլի 9-ի նիստի բացակայությամբ:
Ամբողջական նյութը կարող եք կարդալ «ՀԺ»-ի այսօրվա համարում: