Բաժիններ՝

Եթե միասեռականների մասին օրենքը ընդունվի, նշանակում է ԱԺ-ի վրա ճնշումներ են գործադրվել. մամուլ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս Վարդան Խաչատրյանը երեկ անադրադարձել է ԱԺ-ում հավանություն ստացած գենդերային օրենքին, որն արդեն պատրաստ է, մնում է հաստատվի նախագահի ստորագրությամբ:

Օրինագծում «գենդեր» բառը ներկայացվում է որպես ձեռքբերովի և սոցիալապես ամրագրված վարքագիծ: Վ. Խաչատրյանը համաձայն չէ նման ձևակերպման հետ, որովհետև գենդերը ոչ թե ձեռքբերովի, այլ ի ծնե հատկանիշ է.

«Մենք ուշացանք այդ օրինագծի ընդունումից հիմա ուզում ենք դիմել նախագահին, որպեսզի չստորագրի, հակառակ դեպքում միասեռականների օրենքի ընդունման համար պարարտ հող ենք ստեղծում»: Նա նշեց, որ «խտրականության դեմ օրենքի» նախագիծն արդեն մտել է ԱԺ,որտեղ քննարկվելու է նաև միասեռականների մասին օրենքը. «Եթե այդ օրենքն ընդունվի, գեյերի շքերթ կանցկացվի Երևանի փողոցներում»:

Նրա հավաստիացմամբ ` եթե ընդունվի նման օրենք, ուրեմն ԱԺ-ի վրա ճնշումներ են գործադրվել, ինչպես եղավ Մոլդովայում, Վրաստանում և այլ երկրներում: Վ. Խաչատրյանն անընդունելի է համարում միասեռականների աշխատանքը մանկապարտեզներում, դպրոցներում, որտեղ կրթվում ու դաստիարակվում են երեխաները»:

Շարունակությունը կարող եք կարդալ «Ժամանակի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս