Բաժիններ՝

Գեներալ Մանվելը հիվանդ է. մամուլ

«Ծայրահեղությունների և հակասությունների երկիր է Հայաստանը: Մի կողմից Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած ազատամարտիկներն են` իրենց ու իրենց ընտանիքների գոյությունը մի կերպ քարշ տալու համար պետության տրամադրած թոշակի դեմ բողոքով, մյուս կողմից` նույն այդ պատերազմում կռված այլ բարձրաստիճան զինվորականներ` իրենց մարտական ընկերների ցավին անհաղորդ, ցոփ ու շվայտ կյանքով, կուշտ դեմքերով ու չկշտացած ստամոքսով»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և շարունակում.

«Վիրավորական, անգամ ստորացուցիչ է տեսնել պատերազմ հաղթած տղաներին՝ հացի խնդրի առաջ կանգնած: Լսել նրանց արդարացի դժգոհությունները, թե ինչպես են փող չունենալու պատճառով սեփական առողջությունն անտարբերության մատնել:

Ազատամարտիկների թշվառ կյանքի գույներն ավելի են խտանում հատկապես գեներալ Մանվել Գրիգորյանի կուռուկուշտ ֆոնին:
Այն պարագայում, երբ մի շարք ազատամարտիկներ դեղի փող հայթայթելն անգամ մեծ խնդիր են համարում, գեներալ Մանվելը, պրոֆիլակտիկ նպատակներով, պարբերաբար այցելում է արտասահմանյան բարձրակարգ ու թանկարժեք կլինիկաներ:

Շուրջ 10 օր է, ինչ գեներալը հերթական բուժզննման նպատակով Ֆրանսիայում է: Նրա մերձավոր շրջապատից տեղեկացանք, որ գեներալի առողջական վիճակն այնքան էլ լավ չէ: Ասացին, որ թոքերի խնդիր ունի:

Մանվել Գրիգորյանի առողջության մասին տեղեկություններ փորձեցինք ստանալ նրա քաղաքապետ որդուց: Պարզվեց, որ նա էլ է Ֆրանսիայում»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս