Բաժիններ՝

Սուրեն Խաչատրյանի մանդատը «պահված է». մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարության երեկվա որոշմամբ՝ Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատվել է Սուրիկ Խաչատրյանը: Ընդ որում, մարզպետի պաշտոնանկության մասին որոշման նախագիծը կառավարության նիստի օրակարգ ընդգրկվել է երեկ առավոտյան նոր միայն` որպես լրացուցիչ հարց, իսկ որպես հիմք՝ կառավարության որոշման մեջ նշված է աշխատանքից ազատվելու մասին նրա դիմումը:

«Ժողովուրդի» աղբյուրների պնդմամբ՝ այդ որոշումը նա կայացրել է Սերժ Սարգսյանի հետ վաղ առավոտյան հանդիպելուց հետո: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Ս. Սարգսյանը նաև խոստացել է Ս. Խաչատրյանին ԱԺ պատգամավոր դարձնել: Ամենայն հավանականությամբ, ամիսներ անց, երբ ամեն ինչ խաղաղվի, Սյունիքի մարզի թիվ 37 ընտրատարածքից պատգամավոր դարձած Հայկ Գրիգորյանը վայր կդնի պատգամավորական մանդատը, որից հետո իր թեկնածությունը կառաջադրի և ԱԺ պատգամավոր կդառնա Ս. Խաչատրյանը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս