Բաժիններ՝

Տնօրենի կողմից ծեծված ծնողը սկանդալային մանրամասներ է խոստանում

««Ժողովուրդը» դեռևս մայիսի 2-ի համարում գրել էր, որ Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը ծեծի էր ենթարկել աշակերտուհի Լիդիայի մայրիկին՝ Նատալյա Սարգսյանին»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու շարունակում.

«Թեև դպրոցի տնօրենը մեզ հետ զրույցում հերքել էր տեղեկությունը, սակայն ծեծի ենթարկված աշակերտուհու մայրը, իր ձեռքով գրված նամակը ձեռքին, նախօրեին եկավ խմբագրություն՝ առավել սկանդալային մանրամասներ բացահայտելով.

«Իմ նկատմամբ գործածվել է ֆիզիկական ուժ, ինչպես տնօրեն Սարուխանյանի կողմից, այնպես էլ նրան ենթակա մարդկանց, ինչի մասին գոյություն ունի պաշտոնական-փաստաթղթային ապացույց՝ պետական դատաբժշկական փորձագետի կողմից հաստատված եզրակացություն (ՀՀ քրեական օրենսգրքի հ. 118՝ ծեծ)»:

Ի դեպ, այս գործով զբաղվում է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, որը ՀՀ կրթության և գիտության նախարարությունից ու Երևանի քաղաքապետարանից ստացել է միջադեպի մասին պարզաբանումներ, թե գործը գտնվում է հետաքննության փուլում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս