
Սուրեն Խաչատրյանի նկարը հանվեց մարզպետարանի կայքից. մամուլ

««Ժամանակի» տեղեկություններով` փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր մեկնելու է Սյունիք` Սյունիքի փոխմարզպետ Արա Դոլունցին մարզպետի պաշտոնակատար նշանակելու:
Ի դեպ, մինչև ուշ երեկո Սյունիքի մարզպետարանի կայքում այցելուներին դեռ «ողջունում» էր Սուրեն Խաչատրյանը, բայց երբ երեկոյան արդեն մարզպետարանի կայքից նկարը և ողջույնի խոսքը հանվեցին:
Իշխանական շրջանակներում արդեն քննարկվում է, թե ով կլինի ռազմական նշանակոթյան մարզի ղեկավարը: Չի բացառվում, որ թեկնածուն լինի ուժային կառույցներից»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը: